ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը կարգավորման շուրջ բանակցությունների անկյունաքարն է՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս հարցը անկյունաքարային է և հատուկ քննարկման է արժանի՝ համեմատած մյուսների հետ։ Հենց սա է բանակցային գործընթացի էությունը, և ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք չենք ցանկանում այն անցկացնել բարձրախոսի ձևաչափով»,- ընդգծել է նա։               
 

«Լիդիան Արմենիայի» հարցը դեռևս բաց է

«Լիդիան Արմենիայի» հարցը դեռևս բաց է
02.10.2018 | 00:37

Ամուլսարի շահագործման և «Լիդիան Արմենիա» ընկերության լինել-չլինելու հարցի շուրջ կրքերը ժամանակավորապես հանդարտվել են, ու թեև այս պահին ցույցեր չեն արվում, դա չի նշանակում, սակայն, թե խնդիրը «ջրվել» է։ Եթե «Լիդիան Արմենիային» զրկեն հանքը շահագործելու իրավունքից, միջազգային տնտեսական դաշտում Հայաստանը դիվիդենդներ չի՞ կորցնի, հարցրինք էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ։ «Ոչինչ չեմ կարող բացառել, կարծում եմ, անհրաժեշտ է, որպեսզի իրավաբանները տան իրենց գնահատականը։ Բոլոր դեպքերում, հարցը բազմակողմանիորեն քննարկվում է, և միայն այդ ուսումնասիրությունների ավարտից հետո կարող ենք կառավարության հետ միասին միասնական կարծիք ձևավորել»,- ասաց նախարարը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 7216

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ